▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմ» Թինա Կանդելակիի և Քսենիա Սոբչակի միջև

Ռուսական հայտնի հաղորդավարուհիներ Քսենիա Սոբչակն ու Թինա Կանդելակին չնայած նրան,որ նախկինում մտերիմ ընկերուհիներ էին, համացանցում իսկական պատերազմ են սկսել:Սոբչակն իր միկրոբլոգում գրել է.

«Կիրիլ Պատրիարքը Դուբայում հանգստացել է 7-աստղանի Բուրջ Էլ Արաբ հյուրանոցում: Պարզվում է՝ նոյեմբերյան տոներին Դուբայ հանգստանալու է մեկնել նաև Կանդելակին Ռամզան Քադիրովի հետ: Սակայն Պատրիարքը Բուրջ Էլ Արաբում, ամեն դեպքում, ավելի հզոր է»:

   Թինան արձագանքել է հետևյալ գրառմանը . «Երևում է՝ Սոբչակի մոտ իմ պատճառով հոգեկան խնդիրներ են առաջացել: Ես ամեն տեղ երևում եմ նրա աչքին՝ Պատրիարքի, Ռամզանի, Պուտինի կողքին: Հետաքրքիր է, երբ նա տանը Մաքսիմի հետ ինչ-որ բան է պատրաստում, ես նրան նորից երևո՞ւմ եմ: Ինձ թվում է, որ բժիշկները պետք է զբաղվեն այդ հիվանդությամբ. կանդելակիմանիա կամ կանդելակիֆոբիա: Ի գիտություն՝ ասեմ, որ նոյեմբերին ես Վրաստանում եմ եղել: Այնտեղ երջանիկ էի, ինչի մասին գրել եմ: Սոբչակի պնդումը սուտ  է և հիվանդ երևականության արդյունք: Ցավալի է, որ ինչ-որ մեկը հավատում է այդ ամենին: Ցույց տալու համար, որ Սոբչակը ստախոս է, նրան 500.000 դոլար եմ առաջարկում, եթե ապացուցի, որ նոյեմբերին ես Դուբայում եմ եղել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին