▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն, Հայաստանում «ազգակործան պատուհաս» պետք է լինես՝ պաշտոն, կարգավիճակ ունենալու համար...

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Արայիկ Հարությունյանին է արձագանքել.

«Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ինչ-որ պատահականությամբ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարող հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին՝ 70 տարին լրանալու պատճառով։

Ուրեմն, 44-օրյա պատերազմի հրձիգ, Արցախը կործանած, հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին, ով Արայիկ Հարությունյանի շեֆն է, այսքանից հետո կարելի է պետական պաշտոն զբաղեցնել, բայց հայկակական սպորտը փլատակներից ոտքի հանած, միջազգային ճանաչման և հեղինակության հասցրած Գագիկ Ծառուկյանին չի կարելի՞ ՀԱՕԿ նախագահ լինել:

Փաստորեն, Հայաստանում «ազգակործան պատուհաս» պետք է լինես՝ պաշտոն, կարգավիճակ ունենալու համար, իսկ արժեք և արդյունք ստեղծող մարդկանց պետք է անդադար խանգարել, նրանց դեմ դավեր ու ինտիգներ հյուսել:

Աստիճանաբար սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը. սպորտը բացառիկ ոլորտ է, որը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը»։

Ծառուկյանի ամենամեծ պաշտոնն իր արած գործերն են, էս երկրում արած- դրածը, ձեր պես լուզեր չկայացածների դատարկությունն անգամ տիեզերական պաշտոնը չի ծածկի:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին