Վերջերս Եռաբլուր զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի առանձնատան խոհարարը հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի ծեր մոր վրա` Լիդա մայրիկի:
«Հրապարակ»-ը գրում է, որ Լիդա Առուշանյանը` Լիդա Մայրիկը պատմել է, որ իր որդու շիրիմից քիչ այն կողմ թաղված է Փաշինյանի խոհարարուհու որդին` Գոռ Մելքոնյանը:
Տիկին Լիդան տեսնելով Փաշինյանի տան աշխատողին Եռաբլուրում, մոտեցել է և ամոթանք տվել, թե ինչպե՞ս է նա աշխատում իր որդու մահվան պատճառ դարձած Փաշինյանի կառավարական տանը:
Երտասարդ կինը գերեզմանի չորացած ծաղիկների փնջով հարձակվել է տարեց կնոջ` Լիդա մայրիկի վրա, հարվածել նրան, ապա բղավել. «Իմ պաշտոնը բարձրացրել են, դե տրաքվի»:
Դիտեք նաև՝


