▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի թիմում օրերս հերթական սեքս-սկանդալն է պայթել․..

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ուրիշների անկողին մտնելու և մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու, նրանց սիրային նամակները կարդալու և տարածելու սիրահար Նիկոլ Փաշինյանի թիմում օրերս հերթական սեքս-սկանդալն է պայթել, որը բուռն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Պարզվել է, որ իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից երկուսը, ըստ լուրերի, արտամուսնական կապի մեջ են եղել միմյանց հետ։ Այդ փաստը, ըստ ամենայնի, իրեն «բարքերի ոստիկան» հռչակած Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, և արդյունքում` երկուսին էլ ՔՊ վարչությունը մերժել է գրանցել որպես պատգամավորության թեկնածու։ Մենք, իհարկե, չենք հրապարակի նրանց անունները՝ մարդկանց Նիկոլ Փաշինյանի պես չթիրախավորելու համար, կասենք միայն, որ նրանք զավակներ ունեն, մեկը` երեք, մյուսը՝ մեկ։ Բայց հարց է ծագում` ինչո՞ւ են մերժել այս անձանց թեկնածությունները, ՔՊ-ում բոլորը սրբե՞ր են, միայն այս զո՞ւյգն էր «խայտառակում ռեսպուբլիկա»։ Նկատենք, որ ՔՊ-ում համատարած նման պատմություններ են, ամուսնական դավաճանություններ, ամուսնալուծություններ, մի տան մեջ օտարի նման իրար հետ ապրող ամուսիններ և այլն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին