Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին հայտնում է «База»-ն։
Նշվում է, որ Փաշինյանի ACJ319-ը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո մեկնում է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
Դիտեք նաև՝


