▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը թույլիկ և ծույլիկ է․․․վարկանիշ չունի, դրա համար էլ երգիչներ է բերում, խորոված փարթիներ կազմակերպում․․․Արշակ Սարգսյան

Փաշինյանը թույլիկ և ծույլիկ է․․․վարկանիշ չունի, դրա համար էլ երգիչներ է բերում, խորոված փարթիներ կազմակերպում․․․Արշակ Սարգսյան

Կարդացեք նաև՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է ժողովուրդը.
Ժողովուրդը հայերեն ամենահասկանալի բառերից մեկն է, որ նշանակում է ժողովված, այսինքն՝ տարբեր տեսակի, որակի, ծագման մարդկանց խումբ։
Ժողովրդի մի հատվածը, որը ավելի ազգային արժեքների գիտակցող է, ապրիլի 24-ին բարձրանում է Ծիծեռնակաբերդ ու ծաղիկ խոնարհում իր նահատակված նախնիների հիշատակի համար, իսկ ժողովրդի մեկ այլ հատված, որի գիտակցությունը սկսվում ու ավարտվում է ստամոքսում, հաջորդ օրը գնում է վարչապետի հետ քեֆ-ուրախության։
Ամեն մի ժողովուրդ բաղկացած է 3 հիմնական մասերից.
Ամենաներքևի մասը կոչվում է «ֆիզիոլոգիական», որի համար չկա ոչ հայրենիք, ոչ հիշողություն, ոչ արժեքներ։ Կա միայն ֆիզիոլոգիական կարիքների բավարարում, այսինքն՝ ուտել, բնական կարիքները հոգալ և բազմանալ բնազդաբար, առանց հասկանալու։
Մեջտեղի մասը կոչվում է «սահմանային», որը թեպետ կրթված է, գիտի, թե ինչ է հայրենիքը, պետականությունը, բայց իր գործողությունները անում է ըստ շահավետության։ Եթե ավելի ձեռնտու է լինել ազգային, ապա կլինի ազգային, եթե ձեռնտու է լինել ապազգային, ապա կլինի այդպիսին, ձեռնտու է սիրել սեփական ծնողներին ու զավակներին, կսիրի ու կվիրվի, ձեռնտու չլինի, կուրանա ամեն ինչ։ Ամեն ինչ կախված է տվյալ պահի հարմարությունից։
Ամենավերևի հիմնական մասը կոչվում է «ազգային», որի մաս կազմող մարդիկ ժողովրդի շարժիչ ուժն են, սիրտը, հոգին ու դեմքը։ Նրանք գիտակցում են հայրենիքի արժեքը, իրենց կյանքը նվիրում են հայրենի արժեքների ու պետականության պաշտպանությանը, կամավորագրվում են թշնամու դեմ պայքարում ու միշտ նրանք են լինում ժողովրդի փրկության խարիսխը։
Ահա թե ինչու ամեն անգամ երբ տեսնում եք ստամոքսապաշտ մարդկանց, մի շտապեք եզրակացություն կազմել ամբողջ ժողովրդի մասին։ Ուղղակի մտածեք, թե դա ժողովրդի ո՞ր մասից է ու հաշվի առեք, որ նրանցից բացի կան նաև նորմալ ազգային մարդիկ։
Բոլոր ժողովուրդների դեպքում է այդպես, միայն հայերի խնդիրը չէ դա»:

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին