▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից». Տիգրան Աթանեսյան

Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ հանրային մեղադրողի ներգրավման և վերջինիս կողմից նյութերին ծանոթանալու պատճառով։ Վերաքննիչ քրեական դատարանում դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 19-ին, ժամը՝ 14:00-ին: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրավաբանական արժեքով՝ գործը զրո է, այն քաղաքական հետապնդում է. «Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից... Կալանավորողն էլ է Նիկոլը, թողնողն էլ: Մենք՝ որպես ժողովուրդ, չենք արժանացել դատարան ունենալու երևույթին. եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք»,- ասաց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին