▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ՀԱՊԿ-ում բարձրացրել է գերիների, անհետ կորածների հարցը

ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է մի շարք խնդիրներից։ Նա հիշեցրել է, որ վերջին 2 ամիսները չափազանց բարդ էին հայ ժողովրդի համար, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկանների աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ:

«Այսօր անհետաձգելի է գերիների, անհետ կորածների, ինչպես նաև զոհվածների մարմինների դուրս բերման հարցը։ Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և արագացնելու համար։ Պետք է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը»,- նշել է նա։

«Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության ուղղությամբ: Կարևոր է նաև տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը։ Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ապահովել Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին