▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է վերելակի պոկվելու հետևանքով վիրավորների ինքնությունը

 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվելու հետևանքով վիրավոր քաղաքացիների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 60-ամյա Պարույր Ստեփանյանը և 46-ամյա Սարգիս Ղազարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս դեռևս գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժիշկների գնահատմամբ՝ Ս. Ղազարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Պ. Ստեփանյանինը՝ ծանր: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2015/09/08/64226/

shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվելու հետևանքով վիրավոր քաղաքացիների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 60-ամյա Պարույր Ստեփանյանը և 46-ամյա Սարգիս Ղազարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս դեռևս գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժիշկների գնահատմամբ՝ Ս. Ղազարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Պ. Ստեփանյանինը՝ ծանր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին