▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Երևան–Անապա միկրոավտոբուսի վթարի երկրորդ զոհի ինքնությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին՝ ժամը 06.27-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 175 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան - Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:

Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, ծնվ. 1978 թ. ) և Ռիտա Հովհաննիսյան (ծնվ. 1962 թ.):

Տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 13 քաղաքացի՝

(1997թ. ծնված Բրոյան Էսթեր
1975թ. ծնված Բալգինա Սվետլանա
1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա
1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ
1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն
1963թ. ծնված Պողոսյան Վազգեն
1969թ. ծնված Պոկույան Սերժ
1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն
1994թ. ծնված Հարությունյան Արծրուն

Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են)

Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են)

1960թ. ծնված Բեյբուոցյան (մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են)

Վ. Պ. (ծնվ.1963 թ.) և անձը չպարզված ևս մեկ քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացած 11 տուժածների առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Մյուս 5 ուղևորը շարունակել են իրենց ճանապարհը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին