▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզեցի, որ Յանդեքսը կարող է գումար տանել քարտից նույնիսկ այն ժամանակ, երբ վճարումը դրված է կանխիկ ռեժիմի վրա․․․

Տեքստային և բանավոր բանակցությունների փորձագետ Ռուբեն Կարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

ԶԳՈՒՇԱՑԵՔ

Քիչ առաջ վերջնականապես պարզեցի, որ ՀՀ-ում Յանդեքս հավելվածը կարող է գումար տանել քարտից նույնիսկ այն ժամանակ, երբ վճարումը դրված է ԿԱՆԽԻԿ ռեժիմի վրա։ Ասում եմ 100%-ով, որովհետև մի շաբաթ ա Յանդեքսի ադմինների հետ դա ենք ճշտում։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ հավելվածը տանում է ճիշտ նույնքան գումար, որքան վճարել ես կանխիկ։ Ոչ ոքի մտքով չի անցնի կասկածել ինչ-որ անհավանական թվերի վրա ու բողոքել։

Օրինակ ԿԱՆԽԻԿ վճարել ես 100 դրամ։ Հավելվածը քո քարտից ևս տանում է հենց 100 դրամ, ոչ ավելի։

Դե պարզ է, որ ոչ ոք ամեն րոպե չի մտնում իր բանկի հավելված, որ պատմություններում տեսնի թե ամեն րոպե ինչքան գումար է գնացել ամեն մի смс-ի ու 100 դրամի համար։ Սա ոչ ոքի մտքով չի անցնի, բայց ամենքից մի քիչ, մի քիչ, կլինի ահագին գումար։

Տեղեկացնում ես Յանդեքսին, ուղարկում ես սքրիններ, կտրոններ, տվյալներ (էս ամբողջը արել եմ) վերջում քեզ ուղղորդում են բանկ, որ յուրաքանչյուր 100 - 200 դրամի համար հերթ կանգնես, դիմում գրես, որ բանկը քննի, հետո հասկանա, որ անիմաստ վճարում ա գնացել, հետո հայտ ուղարկի Յանդեքսին, որ քո 200 դրամը վերադարձնեն։ Էլ չեմ ասում, որ սա անիմաստ քաշքշուկ է, որովհետև բանկը իրավասություն չունի տեսնելու կամ վերահսկելու, թե Յանդեքս հավելվածից երբ ես օգտվել, ուր ես գնացել ու վարորդ Վարդանին որքան գումար ես տվել, որ համեմատի քարտից տարած գումարի հետ։

Այսինքն Յանդեքսը առաջարկում է լուծում, որը պրակտիկորեն անհնար է։ Ծրագիր է, սխալվել է, բագ է տվել, ի՞նչ անենք։ Գնացեք բանկ, գնացեք դատի տվեք էդ 200 դրամի համար։ Կանե՞ք, իհարկե ոչ։

Պարզապես տեղեկացնում եմ, որ Յանդեքս կանչելիս վճարեք ԿԱՆԽԻԿ։ Բայց նաև հույս չդնեք, թե քարտային ռեժիմում է, ուրեմն գումար չի տանի։ Անպայման հեռացրեք Յանդեքս հավելվածից ձեր կցված քարտերի տվյալները։

Տարածեք, թող բոլորը տեսնեն, զգուշանան։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին