▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք քեզ, հայ զինվոր

Նոր կարդացի, որ հերոս կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու զինվորական կարգով` պատվո պահակախմբի ու ռազմական նվագախմբի մասնակցությամբ:

ՊՆ-ի մամլո խոսնակն էլ ասել է, որ այսօր տեղի ունենալիք հոգեհանգստին կմասնակցեն նաև բարձրաստիճան սպաներ ու պաշտոնայաներ ՊՆ-ից և զինվորի զորամասից:

Ի հեճուկս որոշ անբարեխիղճ պոպուլիստների, ովքեր բարձր պաթոսով պահանջում են տարբեր բաներ` ընդհուպ մինչև Արցախի ազգային հերոսի կոչման շնորհում, ես համարում եմ, որ մեր քաջ տղայի հիշատակը և սխրանքը հարգվում են ըստ արժանավույնս ու ամեն ինչ չափի մեջ է արվում:

Թերևս, լավ կլիներ, եթե հուղարկավորության արարողության մասին վաղօրոք տեղեկացնեին, որպեսզի բազմաթիվ մարդիկ ևս կարողանային հարգանքի տուրքը մատուցել երիտասարդ հերոսին, իսկ եթե դա հնարավոր չի, ապա ամեն դեպքում կարելի է ինչ որ մի քաղաքացիական միջոցառում կազմակերպել` Արմեն Հովհաննիսյանի հիշատակին, օրինակ` մոմավառություն:

Հ.Գ. Արմենը մահկանացու էր, բայց իր արած գործն է անմահ, քանի դեռ այն հիշում են և խոնարհվում են: Փառք քեզ, հայ զինվոր:

Անդրանիկ Իսահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին