▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարապ են. կառավարության «հույժ կարևոր» որոշումը

Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հույժ պատմական մի որոշում է կայացրել որը անկասկած առանցքային նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար: Հետագայում սերունդները այս օրը, անկասկած տոնական կհամարեն:
Կառավարությունը ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկով փոփոխություններ է կատարել ՀՀ մաքսային ծառայության տարբերանշանի վրա: Մասնավորապես տարբերանշանի բարակ եգրագծի եռագույնը փոխարինվել է նույնքան բարակ դեղին գծով, իսկ կարմիր ֆոնը փոխարինվել է սևով:

«Իհարկե կառավարությունն իր այս պատմական որոշումը հիմնավորել է շատ համեստորեն, իբր դրա նպատակը տարբերանշանին «միջագգայնորեն առավել ընդունելի ձև» տալն է, բայց մենք էլ հո հասկանում ենք, որ սրա արդյունքում կոռուպցիան մաքսային մարմիններում արմատախիլ կլինի, օլիգարխները այլևս իրենց ապրանքը ամբողջությամբ կմաքսազերծեն, աղքատությունը կվերանա, տնտեսությունն էլ երկնիշ կաճի»,- գրել է «Հայկական ժամանակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին