▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաուլո Կոելիոն Ադրբեջան այցելության դիմաց հսկայական գումար է պահանջել

Ադրբեջանի Գրողների միության քարտուղար, գրող Չինգիզ Աբդուլաևը  հայտարարել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող գրող Պաուլո Կոելիոն Ադրբեջան այցելության դիմաց պահանջել է 100 հազար մանաթից ավելի գումար: Այս մասին գրում է ադբեջանական haqqin.az կայքը:

«Մենք ցանկանում էինք կազմակերպել է Պաուլո Կոելիոյի այցելությունն Ադրբեջան Սովորաբար, երբ մենք որևէ գրողի հրավիրում ենք,  հոգում ենք բոլոր ծախսերը: Սակայն Կոելիոն այնպիսի մեծ գումար է պահանջել, որ չենք կարող վճարել: Ես չեմ կարող ճշգրիտ ասել գումարի չափը, սակայն այն 100 հազար մանաթից ավել է»,- ասել է Աբդուլլաևը:

Ըստ նրա` մեկ այցի համար այդքան գումար պահանջելն անընդունելի է:

Հարցը դեռևս փակված չէ: Աբդուլաևի խոսքով` հնարավոր է, որ այնուամենայնիվ նրան հրավիրեն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին