▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահքի շրջանում ապօրինի վարձատրություններ,կաշառք չվերցնենք...

Հիշու՞մ եք հայտնի առակը,երբ կենդանիների թագավոր առյուծը գայլին հանձնարարում է՝ հորթը,գառը և նապաստակը բաժանել:Գայլն առաջարկում է՝ հորթը՝առյուծին,գառն՝ իրեն,նապաստակը՝աղվեսին:Առյուծը պատառոտում էգայլին և բաժանել առաջարկում աղվեսին:Վերջինս առյուծին առաջարկում է՝հորթն ուտել առավոտյան,գառը՝ճաշին,նապաստակն էլ երեկոյան անուշ անել՝արժանանալով թագավոր առյուծի բարեխնամությանը:

Ցավոք սա է իրականությունը,որ թագավորները (ղեկավարները) իրենց զգում ու պահում են առակի առյուծի պես՝ագահ(չասենք անկուշտ),նրանց ենթակա պաշտոնյաները՝աղվեսի պես զգուշավոր (չասենք վախկոտ),համարձակ արդարամիտները՝գայլի բախտին են արժանանում,իսկ ժողովուրդն էլ՝հորթի,գառան ու նապաստակի..«Չէ? որ,եթե արդար ես զոհաբերում,բայց արդար չես ԲԱԺԱՆՈՒՄ,մեղանչած ես լինում:Հանգիստ եղիր,դու կարող ես մեղքից ազատվել,դու ի վիճակի ես այն հաղթահարելու»,-խրատում և հուսադրում է Տեր Աստված՝Կայենին (Ծննդոց 4:7):

Կայենը,սակայն,չխրատվեց.շատ ավելի ծանր մեղք գործեց և պատժվեց: Իսկ մ՞ենք: Գուցե մե՞նք ընդունենք խրատը և արդար բաժանենք. չ՞է որ այն ամենն ինչ ունենք, Աստծո տվածն է և ում ,որ տանք նրան Աստծուն կտանք՝համաձայն այն խոսքի, թե.«Սոված էի՝ հաց չտվիք, ծարավ էի՝ ջուր չտվիք, հիվանդ էի՝ այցելության չեկաք...»:Անգամ պատվիրում է՝ «անիրավ մամոնայից(նյութականից) Ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի,հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»(Ղուկաս 16:9): Եկեք փորձենք հատկապես հիմա՝Մեծ Պահքի շրջանում ապօրինի վարձատրություններ,կաշառք չվերցնենք,վերցրածն էլ՝ որպես ողորմություն (օգնություն), բաժանենք աղքատներին,հիվանդներին,անտուններին…

Պարգև Օհանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին