▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են բացատրություն «Ալֆա»-ի վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի նախագահ  Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն  է տարածել.

«Դիմում եմ Հայաստանի պատկան մարմիններին անմիջապես բացատրություն տալ «Գալա» հեռուստատեսության կողմից ռուսական Ալֆա ջոկատի վերաբերյալ տրված հաղորդագրության վերաբերյալ:

Պաշտոնական լռության և նրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա»։

Հիշեցնենք, որ «Գալա»-ն նշել է. որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը  տեղեկացրել է, որ իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի: «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից:

Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից»,-ասել էր նա։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների հետ է խոսել  Ալֆա ջոկատի վերաբերյալ տարածված լուրերին՝ նշելով, թե որևէ ուրիշ երկիր , որևիցե  արտաքին ուժ իրավունք չունի մեր երկրի ներքին հարցերին խառնվել : 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին