▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ой охлос, охлос, не охлось меня... Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«20-րդ դարում հայերն ունեին մի լավ ավանդույթ: Ավանդույթը կոչվում էր մտածել: Խոսելուց առաջ մտածում էին, դիմացինի խոսքերը լսելով՝ մտածում էին, տուն սարքելուց մտածում էին, որոշում կայացնելուց մտածում էին, ամուսնանալուց եւ բաժանվելուց առաջ մտածում էին, նույնիսկ մկրտվելուց ու մեռնելուց առաջ էին մտածում:

Եկավ 21-րդ դարը: Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական: Առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ:

Այս անասուն ավանդույթները հնարավոր եղավ իրականացնել՝ հենց մտածելու ավանդույթը բնաջնջելով: Էլ չեմ խոսում, որ մտածելու ավանդույթը ոչնչացնելով՝ վերացան ընկալելու, վերլուծելու եւ հասկանալու ենթաավանդույթները:

Հ.Գ. Ой охлос, охлос

не охлось меня...»,- գրել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին