▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջունում ենք այլակարծությունը.Շրջանառության հարկի կիրառումը հետաձգվեց

 

75 կողմ, 1 դեմ, 40 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ Կառավարության առաջարկով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները հետաձգվեցին հուլիսի մեկ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք եւս ձեռնպահ են լինելու` հաշվի առնելով վարչապետի հետ պայմանավորվածությունները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկում, որպեսզի անցնի այս օրենքը, որ էլ ավելի վատ տարբերակ չբերեն: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց` քանի որ վարչապետի հետ եկել են մի որոշման, որ առաջիկայում պետք է լուծում, իրենք եւս ձեռնպահ կլինեն. «Արդյունքում ձեռներեցներին հնարավորություն կտանք այս ընթացքում աշխատելու նախկին օրենքով: Եթե մինչեւ մյուս քառօրյա լուծում չգտնվի, արտահերթ նիստեր կլինեն»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վրդովված նկատեց. «Դուք պատկերացնում եք` եթե ՀՀԿ-ն էլ ձեռնպահ քվեարկի… Մենք պարզապես ձեզ փրկելու ու քննարկման հնարավորություն տալու համար կողմ ենք քվեարկելու»: «Այսպես թե այնպես, ինչպես քվեարկի ԱԺ-ն, հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է»,- նրան արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում օրենքի այս փոփոխությունների հետաձգումն ամենալավ լուծումն է. «Սակայն կառավարության ու իշխանությունների այս անհետեւողական քաղաքականության համար մենք ընդհանրապես չենք ուզում պատասխանատվություն կրել, դրա համար ձեռնապահ կքվեարկենք»: «Ողջունում ենք այլակարծությունը»,- նրան եւս արձագանքեց Գալուստ Սահակյանը:

Կառավարության առաջարկով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները հետաձգվեցին մինչև հուլիսի մեկ՝ 75 կողմ, 1 դեմ, 40 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանընշեց, որ ստեղծված իրավիճակում օրենքի այս փոփոխությունների հետաձգումն ամենալավ լուծումն է. «Սակայն կառավարության ու իշխանությունների այս անհետեւողական քաղաքականության համար մենք ընդհանրապես չենք ուզում պատասխանատվություն կրել, դրա համար ձեռնապահ կքվեարկենք»: «Ողջունում ենք այլակարծությունը»,- նրան արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին