▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ մանրամասներ Վովա Գասպարյանի կադրային փոփոխությունից. «Հրապարակ»

«Վովա Գասպարյանի՝ ամիսներ առաջ կատարած կադրային փոփոխություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մարտին նրա հրամանով ազատվել և կադրերի ռեզերվում է Մասիսի անձնագրայինի պետ Հայկ Թադևոսյանը:
Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին, կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը:


Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին