▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր է մեր հեղափոխությունը

Ամբողջությամբ հասկանում եմ հայրենակիցներիս խանդավառությունը ուկրաինական դեպքերի առնչությամբ, քանի որ մեր երկրի վիճակը ժանտախտային է:
Բայց նաև ուզում եմ տեղեկացնել, որ այն, ինչ արվում է Ուկրաինայում, մենք արել ենք քսանչորս տարի առաջ, ավելի գրագետ, ավելի կազմակերպված:
Եվ սա այն դեպքը չէ, երբ կրկնությունը գիտության մայրն է: Հատկապես, որ դեռևս չենք պարզել մեր անկման իրական պատճառները:

Մեր երկիրը հեղափոխության կարիք է զգում, բայց դա չի լինելու եվրոպական կամ բոլշևիկյան տիպի: Այն լինելու է Հոգևոր Հեղափոխություն, որը վերադարձնելու մեզ մեր կորսված ԴԵՄՔՆ ու ՈԳԻՆ:

Լինելու է:

 

Արծրուն Պեպանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին