▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը.ԱԺ-ում փնտրում էին Վերահսկիչ պալատի նախագահին

«Անցած տարի եղան բազմաթիվ սկանդալային բացահայտումներ, որոնք ցույց տվեցին, որ ահռելի չափերի են հասել պետական միջոցների վատնումները: Այսքանից հետո ականատես ենք նրան, որ Իշխան Զաքարյանն այլևս ԱԺ չի գալիս: Ծրագրի քննարկման ժամանակ ասացին, որ արձակուրդում է.սա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ է արձակուրդ գնում այն պահին, երբ որ պետք է իր գործունեությունը ներկայացնի ԱԺ-ին: Մենք բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ նրան արգելված է գալ ԱԺ, շփվել խմբակցությունների հետ, լիագումար նիստում ինչ-որ բան ներկայացնել: Սա Սահմանադրության կոպիտ խախտում է»,-հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ միակ մարդը, ով կարող է հաշվետվությունը ներկայացնել՝ Իշխան Զաքարյանն է:

«Մեզ հետաքրքրում է՝ ի՞նչ է կատարվել նրա հետ, ո՞ւր է Իշխան Զաքարյանը»,-հարցրեց պատգամավորը՝ միևնույն ժամանակ ներկայացուցչին խնդրելով հեռանալ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց հնչեցրած կարծիքի հետ՝ ասելով, որ Իշխան Զաքարյանն արձակուրդում է:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնում էր  Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին