▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում հեղափոխությունը հաղթեց. Յանուկովիչն ու ռուսները՝ խուճապի մեջ

Դեռ երեկ ինձ համար ակնհայտ էր, որ Յանուկովիչ–ընդդիմության առաջնորդներ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունը չի կանգնեցնելու Մայդանը։
Ուկրաինայի քաղաքական համակարգն օգյեկտիվորեն չի արտացոլում հասարակական տրամադրություններն ու կաբինետներում կայացված որոշումները գրոշի արժեք չունեն հասարակության համար։
Յանուկովիչի ու ընդդիմադիր եռյակի երեկվա քաղաքական համաձայնությունն ենթադրում էր առաջինի կապիտուլյացիան։
Կապիտուլյացիան ակտ է, որը չի ենթադրում երկարատև, փուլային ընթացք։
Ստորագրված փաստաթուղթը կոնկրետ գործողության ազդանշան հանդիսացավ Մայդանի ակտիվիստների համար. այսօր առավոտյան արդեն նախագահական պալատն ու խորհրդարանի շենքն ընդդիմության վերահսկողության տակ էին։
Հեղափոխության անխուսափելի հաղթանակը զգացին նաև Յանուկովիչին շրջապատող մարդիկ, ովքեր գերադասեցին րոպե առաջ լքել խորտակվող նավը։
Յանուկովիչը ճողոպրեց Կկիևից, ազատության մեջ հայտնված Տիմոշենկոն վերադարձավ Կիև։ Այս երկու իրադարձության միասնականությունն էլ հուշում է, որ Ուկրաինայում տեղի է ունեցել հեղափոխություն, եթե նույնիսկ Յանուկովիչը Խարկովից հայտարարում է, թե չի լքել նախագահի պաշտոնը։
Այս հայտարարությունը ծիծաղ ու զզվանք է առաջացնում։
Կիևում ձևավորվում է նոր իշխանություն, մայիսի 25–ին նշանակված են նախագահական արտահերթ ընտրություններ։
Սրանով, սակայն, հեղափոխությունը չի ավարտվել, ավարտվել է նրա առաջին փուլը։
Ակնհայտ է, որ Ռուսաստանին ու նրա ուկրաինական դրածոներին իրերի նման վիճակը դուր չի գալիս, ու նրանք փորձելու են հուզումներ հրահրել երկրի հարավային ու արևելյան ռուսախոս շրջաններում։
Իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի սցենարով, և ուկրաինական նոր իշխանությունը պետք է պատրաստ լինի դիմակայել ռուսական ուղղակի կամ անուղղակի ինտերվենցիային։


Սուրեն Սուրենյանց


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին