
top.rbc.ru-ն գրում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին՝ Վիկտորը խեղդվել է Բայկալ լճում: Յանուկովիչի որդու մահվան մասին հայտնել են չորս աղբյուրներ: Նրանց տեղեկացմամբ՝ Յանուկովիչի կրտսերը մասնակցել է Բայկալ լճում անցկացվող սպորտային խաղերին: Միկրոավտոբուսը, որում գտնվել է Վիկտոր անցնելով լճի սառցապատ հատվածով և ընկել է ջուրը: Միկրոավտոբուսում գտնվող մյուս ուղեւորները փրկվել են:


