ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանն ասաց. «Այսօր էլ ոստիկանության կամ ԱԱԾ-ի ձեռքում հայտնվող տեսանյութերը, քաղաքական նպատակներով, հաճախ հայտնվում են իշխանական մամուլում: Չունենք ապահովագրություն, որ օրենքն ընդունելուց հետո նման դեպքեր չեն լինի, դրա համար հանձնաժողովում ձեռնպահ ենք քննարկել»: *** |
«Տեսախցիկների հարցը չի է՜ ստեղ, հարցն էն ա, որ ոստիկանությունը պիտի հասկանա՝ օրը ցերեկով գալիս են, մարդկանց մեքենաները թալանում ու որևէ գործ չի բացահայտվում: Հարյուր հատ տեսախցիկ է ֆիքսում, բայց ի՞նչ»,- «Տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, իր ելույթում, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա նշեց, որ տարվա մեջ հինգ անգամ իր մեքենան թալանում են: *** |
«Տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մի մասնավոր օրինակ եմ ուզում բերել, որն առնչվում է նաև հոգեբանության հետ: Ունենք գործընկեր, որն իր հայելին գողանալուց հետո, List.am-ում գտնում է վաճառողների հասցեն ու առնում է իրենից գողացված հայելին: Եվ այստեղ, տեսախցիկի հասանելիությունն ունենալու պարագայում, ՆԳՆ-ն էլ կվերահսկի՝ ով ում հետ ինչ այլ հարաբերություններով է փորձում իր հարցերը լուծել»: |