▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է վճարել հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար։ «Հրաչուհի Ութմազյան» եւ «Համլետ Առաքելյան» ԱՁ-ները Հ1-ի հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր, ծառայության դիմաց Հ1-ը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 105 հազար դրամ։

Գումարը վճարվել է որպես գնված ծառայության դիմաց վճարում, այլ ոչ թե աշխատանքի վարձատրություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին