▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ բարձրաստիճան պատվիրակություն այդ պահին Գառնիի տաճար չի այցելել.Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն  այսօր ԱԺ-ի նիստերի դահլիճում անդրադարձավ Գառնիի հեթանոսական տաճարի բակում կազմակերպված միջոցառմանը՝ հայտնելով իր մտահոգությունը.

Պատգամավորի խոսքով՝ հունիսի 13-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին, արտերկրից ժամանած հյուրերի հետ մեկնել են Գառնիի հեթանոսական տաճար, որպեսզի նրանք կարողանան տեսնել համաշխարհային մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեցող հուշակոթողը, սակայն, մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները մոտեցել և  ասել են, որ տաճար մուտք չենք կարող գործել, որովհետև այն փակ է:

«Պարզվում է, որ ինչ-որ մի կազմակերպություն վարձակալելել է Գառնիի հեթանոսական տաճարը և այնտեղ բանկետ է անցկացնում: Ի պատասխան իմ հարցին, թե ինչո՞ւ է այն փակ, ասացին, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանելու: Բայց, ես ճշտեցի, որ որևէ բարձրաստիճան պատվիրակություն այդ պահին այնտեղ չի այցելելու: Իսկ դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ: Կապ հաստատեցինք նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ և նրա միջամտությունից հետո մեզ որպես բացառություն թույլ տվեցին  ներս մտնել»,-ասաց պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանը ԱԺ նախագահին ևս կոչ արեց՝ դիմել պետական համապատասխան մարմինների և բացատրել, որ «Եթե անգամ մեր պետական միջոցներն այդքան սուղ են, դա չի նշանակում, որ հուշակոթողները պետք է վարձով տրամադրել մասնավոր մարդկանց, ովքեր Գառնիի մասին անգամ երեք նախադասություն չեն կարող ասել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին