▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, իսկ ես գիտեմ, որ լինելու է․․․

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկիրը սգում է. լուռ, առանց զգացմունքների ցուցադրության, շնչահեղձ լինելով:

Պետությունը եռում է. անձայն, շերտ առ շերտ, խավ առ խավ:

Ժողովուրդը պայթելու է. անմարդկային գոռոցով, մկանային ջղաձգումներով, ջարդ ու փշուր անելով ամեն ինչն ու ամենքին, ով կկանգնի իր ճանապարհին:

Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, կամ անհուսալիությունից ձեռքերը թափ կտան: Իսկ ես գիտեմ, որ լինելու է:

Ուղղակի «կաթսայի» կափարիչին ձեռք չտաք: Թողեք սգանք… եռանք… պայթենք…»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին