▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նվեր» երեխաներին. Նյու-Յորքում հատուկ նրանց համար «Նիմֆոմանուհու» դիտումն անվճար է

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհի» պոռնո-դրաման մարտի 26-ին ցուցադրվելու է Նյու–Յորքի «Sunshine Cinema» կինոթատրոնում, սակայն ցուցադրվելու է հատուկ առաջարկով: Ի զարմանս բազմաթիվ մարդկանց` ֆիլմն անվճար ցուցադրվելու է երեխաների համար, ովքեր կինոթատրոն կայցելեն ծնողների հետ: Գնելով մեկ տոմս` երկրոդը, որը նախատեսված է երեխաների համար, նրանք կստանան անվճար: Հիշեցնենք, որ ֆիլմը բաց տեսարանների պատճառով նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենց հաճախորդների շրջանում այս հատուկ առաջարկը դասվում է ամենապահանջվածների և մասսայականություն ունեցող առաջարկների շարքը: Նրանց խոսքերով` այն մարդկանց հնարավորություն է տալիս ծանոթանալ կինոարտադրության նորություններին ավելի մատչելի գնով:

«Այս առաջարկը վերաբերում է բոլոր այն ֆիլմերին, որոնք ցուցադրվում են մեր կինոթատրունում, առանց որևէ բացառության»,- նշել են կազմակերպիչները:

Հիշեցնենք, որ «Նիմֆոմանուհի» պոռնո-դրաման  Հայաստանում նախատեսվում էր ցուցադրել փետրվարի 13-ից «Սինեմա-Սթար» կինոթատրոնում, սակայն հայ հասարակության շրջանում առաջացած դժգոհությունների և քննադատությունների հետևանքով պոռնո-դրամայի ցուցադրումն արգելվեց:

«Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»,- նշվել էր «Սինեմա-Սթար» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում:
Ավելացնենք նաև, որ ցանկացողները «Նիմֆոմանուհի» ֆիլմն ամբողջությամբ կարող են դիտել Asekose.am կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին