▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստաշրջա՞ն, թե՞ թատերաշրջան

Երկամսյա դադարից հետո այսօր ԱԺ-ն վերսկսկեց իր աշխատանքները` ազդարարելով աշնանային նստաշրջանի բացումը: Հենց առաջին օրը պարզ դարձավ, որ նստաշրջանը վերածվելու է «թատերաշրջանի», քանի որ պատգամավորները դահլիճ էին եկել կարծես «գալոչկայի» համար:
ԱԺ լիագումար նիստում նախագահի լիազոր ներկայացուցիչը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի ամբողջական ներկայացման համար պահանջվեց գրեթե երկու ժամ: 
Ընդմիջումից հետո, սակայն, պարզվեց, որ դայլիճը կիսադատարկ է, իսկ դահլիճում մնացած պատգամավորների մի մասը զբաղված էր նոր տեխնոլոգիաների փորձարկումներով:

Նմանօրինակ վերաբերմունքը երկրի «թիվ մեկ ամբիոնի» նկատմամբ, ինչպես հաճախ սիրում են կրկնել մեր հարգարժան պառլամենտականները, ուղղակի անընդունելի է:

Սպասվում էր, որ Սահմանադրական փոփոխությունների շուրջ ԱԺ-ում պետք է լինեին բովանդակային և գաղափարական լուրջ բանավեճեր, այնինչ իշխանական պատգամավորները նիստերի դահլիճ եկել էին վերևների հրահանգով` կոճակ սեղմելու համար, իրենց ընդդիմադիր հռչակածներն էլ, ինչպես իրենք են ասում, չէին ցանկացել մտնել բովանդակային քննարկումների մեջ:

Պատկերացնենք` 18-րդ դարում, կամ 19-ի կեսերին ֆրասիական կամ բրիտանական պառլամենտներում նման կարևոր և երկրի համար առաջնային նշանակություն ունեցող փաստաթղթի քննարկումն անցներ բառացիորեն դատարկ դահլիճներում, բոլորս կունենայինք «դասական պառլամենտի մերօրյա» բնապատկերը:
Ահա այսպիսի պառլամենտարիզմ 21-րդ դարում:

Արմեն Հովասափյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին