▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնն է, որ ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես աղջկան»

«Խաղաղության» համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա անդրադարձել է օրեր առաջ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին: «Էն անձնավորությունը, որ մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որքանո՞վ է լիազորված: ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն, ՀԱՊԿ-ի խորհրդի անդամ կարող է լինել պետության ղեկավարը, 2018-ին էլ փոփոխություն արեցին, ինչպես նաև՝ Կառավարության ղեկավարը, եթե այդ մասին նախատեսված է ներպետական օրենսդրությամբ: Ես այդպիսի օրենք չեմ տեսել, որը վարչապետին լիազորի մասնակցել ՀԱՊԿ խորհրդին՝ որպես անդամ... ՀՀ գործող Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, պետության գլուխը նախագահն է: Էդ որ ասում են՝ երկրի ղեկավար, առաջին տիկին, տենց բան չկա: Ղեկավարը Հանրապետության նախագահն է, այլ է խնդիրը, որ ՀՀ էսօրվա նախագահը Հայաստանի ղեկավարման հետ էնքան կապ ունի, ինչքան ես՝ լազերային էպիլյացիայի»,- նշել է Պետրոսյանը:

Անդրադառնալով հարցին, ըստ որի՝ «քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը, Գևորգ Պետրոսյանն ասել է հետևյալը. «Մարդը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, վերջին պահին հրաժարվում է ստորագրել, դա նշանակում է՝ պայմանագրի տեքստին ծանոթ չի եղել, երկրորդ վարկած, եթե ծանոթ է եղել, ինչի՞ ժամանակին ձեն չի հանել: Բերում են, դեմը դնում են փաստաթուղթ, վերջին պահին որոշում է հայրենասեր ձևանա՞լ»: Խոսելով հնարավոր «խաղաղության համաձայնագրի» մասին՝ նախկին պատգամավորը նշել է. «Երեկ կրակոցներ են եղել, վիրավոր կա, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Նույնն է, ոնց որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես էդ աղջկան: Ես չեմ հավատում որևէ խաղաղության համաձայնագրի»:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին