▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Not Alone» երգի cover տարբերակը հայ աղջկա կատարմամբ

«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Արամ MP3-ն, մարտի 14-ին ներկայացրեց իր «Not Alone»  երգը և երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, ինչն արժանացավ բավական դրական արձագանքների: Պրեմիերայից հետո անցել է մի քանի օր, սակայն երգն արդեն ունի իր cover տարբերակը, որը ներկայացնում է Մարգարիտա Մանուկյանը: Ի դեպ` Արամ MP3-ն, լսելով այս տարբերակը, ֆեյսբուքյան էջում իր դրական կարծիքն է հայտնել աղջկա և նրա կատարման մասին:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ի ելույթը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում տեղի կունենա մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Տեղեկացնենք, որ սա արդեն երրորդ մրցույթն է, որ անցկացվում է Դանիայում, վերջինը դա 2001թ-ին էր:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին