Հունվարի 28-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում համայնքային ոստիկանություն է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված Արսեն Հ․-ն աշխատում է «Նոր-Զովք» սուպերմարկետում, որպես բանվոր, Ալբերտ Գ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետն է, իսկ Կարեն Մ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության աշխատակից։
Դիտեք նաև՝


