▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր»` «Լուսնյակ գիշեր» երգի մասին. սա Արման Հովհաննիսյա՞նի, թե՞ Վահե Փանոսյանի երգն է

Քիչ առաջ լսեցի Արման Հովհաննիսյանի «նոր»` «Լուսնյակ գիշեր»  երգը, և չհասկացա թե դա իր նոր երգն է, թե պարզապես ինքն է նոր կատարում, քանի որ այդ երգը տարիներ առաջ լսել եմ ուրիշ երգչի՝ Վահե Փանոսյանի կատարմամբ:

Ես ինքս Արման Հովհաննիսյանի ձայնն ու կատարողականությունը շատ եմ հավանում, դրա համար չէի ցանկանա, որ միտքս սխալ հասկացվեր:

Հ.Գ.

Ովքեր երգի մասին կցանկանան որոշ հանգամանքներ ճշտել երգիչ Վ.Փանոսյանից, ապա անձնապես ճանաչում եմ նրան:

Վահե Ծառուկյան

Նշենք, որ երեկ Youtube-ում հայտնված  «Լուսնյակ գիշեր»  երգը, որ կատարում է Արման Հովհաննիսյանը, համացանցում ոմանք ներկայացրել էին իբրև երգչի նոր երգի պրեմիերա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին