▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է.«ՀԺ»

 

«Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է։
 
Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել: «Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի... քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:
 
Սփյուռքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից»,–գրում է թերթը։

«Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է։ Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել: «Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի... քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը: Սփյուռքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից»,–գրում է թերթը։

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին