▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նմանատիպ բաշիբոզուկները կգան ու կգնան. Ղուկասյանը Բալասանյանին

Ղուկասյանի խոսքով` Բալասանյանը գլուխ չի հանում քաղաքի կառավարման գործից, որը բերում է լրացուցիչ խոչընդոտների. «Էս մարդը ոչ մի բանից գլուխ չի հանում, որոշումներ չի կարողանում կայացնի, խանութները փակվում են, մարդիկ հեռանում են: Արհեստական խոչընդոտներ է ստեղծում, դատարանները լցվել են գործերով: Մի խայտառակ վիճակ:Գյումրին սրան արժանի չէր»,- ասաց Ղուկասյանը և ավելացրեց.

«Իրա տերերին կոչ եմ անում` բաժակը լցվում է արդեն, հեռու մնացեք, ինչ եք ուզում, արա, ի՞նչ եք ուզում մեզանից, մենք հանգիստ ապրում ենք, աշխատատեղեր ենք ստեղծում, եկեղեցի ենք կառուցում, ժողովրդին ենք պահում: Եթե ես դուրս գամ էս քաղաքից, հազարավոր մարդիկ իմ հետ դուրս կգան, ու Գյումրին կդառնա գյուղաքաղաք, որի մասին երազում են որոշ ղեկավարներ: Ինչ է, նրանց ծրագիրը դա՞ է: Բայց ես չեմ պատրաստվում հեռանալ քաղաքից, ես կմնամ, իսկ նմանատիպ բաշիբոզուկները կգան ու կգնան»:

Լևոն Մարգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին