▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ. ԱՆ խոսնակի գրառումը կորոնավիրուսից մահացածի դիակի կորելու վերաբերյալ

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ կապված կորոնավիրուսային հիվանդությունից մահացած 82-ամյա կնոջ դիակի կորելու, հարազատներին պատճառված անհարմարությունների և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ:

Նիկողոսյանը գրել է.

«Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:

Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:

Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»:

Հիշեցնենք՝ հունիսի 29-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 82-ամյա գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դին կորել էր դիահերձարան տեղափոխելու գործընթացի ժամանակ:

Կարդացեք նաև՝ Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը նախարարին

Մարիամ Մալխասյանը մանրամասներ է ներկայացնում տատիկի դիակը կորելու փաստից

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք․ Նաիրա Զոհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին