▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի պաշտոնը սնանկացրել է Վահրամ Ավանեսյանին...«ՉԻ»

«Պարադոքս, սակայն փաստ, պաշտոնը զբաղեցնելու պահին և պաշտոնից հեռանալուց հետո որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական վիճակն ակնհայտորեն վատթարացել է։ Վառ օրինակ է ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ում համար նախարարական պորտֆելը բերել է ֆինանսական մեծ կորուստներ։ Այո՛, մի զարմացեք, նախկին նախարարն «աղքատացել է », համենայն դեպս դրա մասին են վկայում Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը։

Այսպես, 2013 թվականին՝ նախարար դառնալու պահին, Վահրամ Ավանեսյանը հայտարարագրեյ է 5 մլն 703 հազար 391 դրամ և 19 հազար 897 դոլար ֆինանսական միջոցներ։ Եկամուտները կազմել են 62 մլն 773 հազար 296 դրամ, որից 9 մլն 143 հազար 296 դրամը եղել է աշխատավարձը, իսկ մնացած 53 մլն 630 հազար դրամը՝ շահաբաժինը, որը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից։ Վահրամ Ավանեսյանը հայտարարագրել է նաև 30 հազար դրամի համարժեք արժեթղթեր։

 

Պարզվում է, որ նախարարի պաշտոնը լրիվ սնանկացրել է Վահրամ Ավանեսյանին, քանի որ պաշտոնից հեռանալու պահին նա մնացել է ձեռնունայն. ինչպես կասեին ռուսները՝ աղքատ ինչպես եկեղեցու մուկը։


Իհարկե ասածը տեղին է, եթե հավատանք հայտարարագրերին։ Ապրիլ ամսին Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն երբեմնի մեծ կարողության տեր նախկին նախարարը հայտարարագրել է ընդամենը 325 հազար դրամ և 2 հազար 500 դոլար։ Այսպես ասած՝ միայն գրպանի փող։ Եկամուտները նույնպես հասցվել են նվազագույնի։ Եկամտի տեսքով հայտարարագրվել է միայն 1 մլն 223 հազար 11 դրամ աշխատավարձ։ Իսկ նախկինում քաղաքացիաիրավական փաստաթղթերից գոյացած շահաբաժնի մասին հայտարարագրում ակնարկ անգամ չկա»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին