▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի կինը ՆՈՏԱ՞Ր Է ԴԱՌՆԱԼՈՒ

«168 ժամ»-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երևանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: Ըստ թերթի աղբյուրների` Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված, նոտարական գրասենյակում: 

Ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն 3 տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը 1 տարի առաջ` 2011թ. նոյեմբերին: 2011-ից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ 2011-ից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Նոտարի քննությունների վերջին փուլը Թովմասյանի մոտ հարցազրույցն է, ուստի նրա կինն այդ քննությունը չհանձնելու «շանս» չունի:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին