▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մակարյան. «Երազանքի գրկում»

Հայաստանի «Ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով,որ շուտով հանդիսատեսի դատին է հանձնելու իր նոր՝թվով երկրորդ տեսահոլովակը:

«Հարգելինե՛րս, շուտով ձեր դատին կհանձնեմ իմ նոր՝ թվով երկրորդ տեսահոլովակը, որը կյանքի կոչվեց ստեղծագործական թիմի ջանքերով: Այն նկարահանված է իմ «Երազանքի գրկում» երգի հիման վրա: Դե եթե մի թիմում ներգրավված են իրենց գործի հրաշալի մասնագետներ, կարծում եմ, արդեն իսկ որակն ապահովված է: Տեսահոլովակն իր բովանդակությամբ ֆիլմի սյուժե է հիշեցնում: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ լավ ընկերներ ռեժիսոր Սերժ Գաբյանին, օպերատոր Սուրեն Թադևոսյանին, իմ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանին, ինչպես նաև Դեր Հովային ու Գրիգոր Կոկչյանին՝ երգը կյանքի կոչելու համար»:

Ներկայացնում ենք տեսահոլովակի թրեյլերը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին