▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյուս ընդդիմադիրներն էլ Կոստանյանին ու նախագահին ցույց են տալիս իրենց լուսանկարած քվեաթերթիկները

Մինչ Նիկոլը իր նկարած քվեաթերթիկն 1 ցույց տալիս հանրությանը, մյուս ընդդիմադիրները Կոստանյանին ու նախագահին ցույց են տալիս իրենց լուսանկարած քվեաթերթիկները ))

Գրառումը` բլոգեր Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՀՀ գլխավոր դատախազի  քվեարկության իր քվեաթերթիկն ու նշել. Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս:Չեմ սխալվել, փաստորեն:

Խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի քվեարկությունից հետո ծավալված իրադարձություններին. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել էին, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստացել  էր ընդամենը երեք դեմ:

Ընդդիմադիր պատգամավորից ոմանք ու ընդդիմադիրների համակիրները սկսեցին հայտարարություններ տարածել` վստահեցնելով, որ իրենք դեմ են քվեարկել Գևորգ Կոստանյանին թեկնածությանը:

Դրանից հետո համացանցում բուռն քննարկումներ են սկսվել` բոլորը փորձում են գտնել ստախոս պատգամավորներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին