▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը ` գոլի հեղինակ

Հռոմի «Ռոման» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ այսօր անցկացրեց վերջին ստուգողական խաղը: Հռոմեացիները Սարդինյա կղզում հանդիպեցին տեղի «Կալյարիի» հետ:

Առաջին խաղակեսն ավարտվեց դաշտի տերերի առավելությամբ՝ 2:0: Երկրորդում արդեն աչքի ընկան հյուրերը, որոնք 15 րոպեում հավասարեցրին հաշիվը: «Ռոմայի» երկրորդ գոլը հեղինակեց մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը հանդես եկավ առանց փոխարինման: Ի վերջո գրանցվեց 2:2 հաշիվ:

Մեկ շաբաթ հետո, սեպտեմբերի 19-ին, «Ռոման» կմեկնարկի Ա սերիայի 2020-21թթ առաջնությունում: Առաջին խաղում «գայլերը» կհանդիպեն «Հելաս Վերոնայի» հետ, նրա դաշտում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին