Մոտոցիկլով վթարի է ենթարկվել և զոհվել նկարիչ Արարատ Ալեքսանյանը: Նա 30 տարեկան էր, բնակվում էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատել են ոստիկանությունից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ:
«Հուլիսի 24-ին՝ ժամը 03:00-ին, Վանաձորի Վարդանանց փողոցում նկարչի վարած մոտոցիկլը անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով Արարատ Ալեքսանյանը մահացել է»: