▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ՀՀ-ի հետ քննարկել առաջիկա ընտրությունները»․ Պեսկով

«Մենք կարծում ենք, որ իրավունք ունենք փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ և քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում]»,- Вести-ի եթերում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկու երկրների միջև պատմական սերտ կապերով։

***

Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում միաժամանակ լինելու անհնարինությունը, և դա շատ կարևոր փաստ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Որոշակի պահի պետք է ընտրություն կատարել»,- նշել է նա։

Պեսկովի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը հնարավորություն է տալիս Հայաստանին զարգանալ արագացված տեմպերով։

***

Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի. Պեսկով

«Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ հղումներ չլինեն», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին