▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոլդովայի եվրատեսիլյան ներկայացուցիչը նմանակո՞ւմ է Սիրուշոյին

Որքան մոտենում են «Եվրատեսիլ» երգի մրցույթի օրերը, այնքան ուժգնանում են հավանական հաղթողների վերաբերյալ խոսակցությունները: Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլը» կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-ին, 8-ին և 10-ին: 

Քանի որ նախքան մրցույթը մասնակից երկրների տեսահոլովակները պատրաստ են լինում, համացանցի օգտատերն առիթը  չեն կորցնում և քննարկում, ինչպես նաև քննադատում են դրանք:

Ի ուրախություն բոլորիս հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ի «Not alone» տեսահոլավակը եվրատեսիլյան տեսահոլավակների շարքում առաջինն է իր դիտումների քանակով: Հաշված օրերի ընթացքում այն հասցրել է 447 245 դիտում ունենալ: Սակայն բացի ուրախալի նորությունից օգտատերի աչքից չի վրիպել Մոլդովայի ներկայացուցիչ Քրիստինա Սթարլատի «Wild soul» երգը և տեսահոլովակը, քանի որ նրանք այն նմանեցրել են Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահոլովակլին:

Առաջարկում ենք դիտել տեսահոլովակը և դատողություններ անել հնարավոր նմանության վերաբերյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին