▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս տիեզերք 2013» Գաբրիելա Իսլերը իր ադամանդե թագը շնորհել է Իվան Ուրգանտին


Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը փորձել է  «Միսս Տիեզերք 2013» Գաբրիելա Իսլերին պատկանող ադամանդե թագը:

«Ահա և նոր «Միսս Տիեզերք»-ը իր նոր ընկերուհու հետ»,- լուսանկարը մակագրել է հեռուստահաղորդավարը, որը տեղադրել է իր անձնական միկրոբլոգում:

Մինչ Գաբրիելա Իսլերի հետ հանդիպումը, Ուրգանտը իր դասական կոստյումը փոխարինել է կանացի վարդագույն ժակետով, իսկ գլխին էլ կեղծամ է դրել:

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին` Ռուսաստանի «Крокус Сити Холл»  համերգային դահլիճում: Մրցույթին մասնակցելու էին եկել աշխարհի 86 երկրների գեղցկուհիները, որոնցից «Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացել է Վենեսուելան ներկայացնող Գաբրիելա Իսլերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին