▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի

Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, -ԱԺ–ում ասաց Գառնիկ Դանիելյանը

«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ սրբազանին անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ կատարվի վիրահատություն»,– ընդգծեց նա։ 

***

Միքայել սրբազանի հետ կապված որևէ ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ, վստահեցնում է արդարադատության նախարարը։

«Փաստաբանների դիմումների հետ կապված բյուրոկրատական քաշքշուկ չկա, կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է լինեն առողջության պահպանման համար»,–ասաց Սրբուհի Գալյանը` պնդելով, թե դիմումը չի ներկայացվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին