Միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ի դիմաց` Ալեն Սիմոնյանի և քաղքացիների միջև. կան բերման ենթարկվածներ
Դիտեք նաև՝
Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում. քաղաքացու հետ վիճաբանություն և փոխադարձ հայհոյանքներ
Կադրերում երևում է, որ ԱԺ–ից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի և ասում` զրուցենք, ինչին ԱԺ նախագահը պատասխանում է` «քո հետ զրուցելու չկա, սրան տարեք», ինչից հետ նրանց մեջ հայհոյախառն վեճ է ծավալվում։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն ասել է, որ իր նախնական տեղեկությամբ` բերման են ենթարկել Միքայել Ադամյանին, ով կարծեմ, պատերազմի մասնակից է։ «Իմ տվյալներով` սկզբում Ալեն Սիմոնյանն է հայհոյել, նրանք էլ պատասխանել են։ Միքայելը Համահայկական ճակատ նախաձեռնության անդամ է, նրանք պահանջում են 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակում»,–ասաց նա։
ՆԳՆ ոստիկանությունից դեռ չեն հաստատել, որ ձերբակալված անձ կա։


