▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն Ռուսոյի մայրը կարող է ասել, թե ում հետ է քնել, և ով է երգչի հայրը. «Յանս»-ի պատասխանը

Սեպտեմբերի 28-ին Յանս ակումբում կայանալու է Աբրահամ Ռուսոյի մենահամերգը:

ASEKOSE.am-ի ընթերցողները, մատնացույց անելով հայտնի տեսանյութը, որտեղ երգիչը, թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշում է, որ ազգությամբ թուրք է, տարակուսանք են հայտնել,  թե՞ ինչու Ֆիլիպ Կիրկորովի նմանատիպ արտահայտությունների դեպքում հայ հասարակությունը բավական բուռն արձագանքեց, իսկ ահա Ռուսոյի դեպքում, ոչ միայն հանգիստ է ընդունում, այլ սեփական ազգությունը «հաճախակի փոխող» երգչին  պատրաստվում է գրկաբաց ընդունել:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց  «Յանս» ակումբի հետ` փորձելով ճշտել, թե արդյոք մտավախություն չունեն, որ հիշելով Աբրահամ  Ռուսոյի աղմկահարույց արտահայտությունը`հասարակության որոշ շերտեր կբոյկոտեն նրա համերգը:

Մեր զրուցակիցը, համառորեն  չցանկանալով ներկայանալ և հարցը մինչև վերջ չլսելով,  այսպես արձագանքեց.

«Երբ Նունեն գնաց Թուրքիայում երգելու, ոչինչ չգրեցիք, իսկ հիմա… Ես երգիչ եմ բերում, ոչ թե թուրք: Ռուսոյի մայրը հայ է, իսկ թե հայրը ով է, ոչ ոք չի կարող ասել` անգամ Ռուսոն: Միայն Ռուսոյի մայրը կարող է ասել, թե ում հետ է քնել և ումից է ծնվել Ռուսոն: Ինձ համար կարևոր չէ ազգությունը, ես երգիչ եմ հրավիրում: Հենց այդպես էլ գրեք»:

 Ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք Ռուսոյի համերգը հետաքրքրություն է առաջացրել և արդյո՞ք տոմսերն արդեն վաճառվել են` մեզ պատասխանեցին.

«Դեռ չենք կարող ասել, տոմսերը դեռ չեն վաճառվում: Սակայն եթե անգամ չվաճառվեն, Ռուսոն նաև անվճար կերգի: Ռուսոն դա կանի հայերի համար և դա կլինի նրա նվերը` հայ երիտասարդներին»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին