Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել՝ կից գրելով․ «Հազար, հազար ներողություն 18+ տեսանյութի համար․ ստիպված եմ բաց դնում, որ փաստը երևա: ՆԳ նախարարը տեղյա՞կ է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց ծեծով, հայհոյանքներով խոշտանգում են` իբր ցուցմունք կորզելու համար։ Ավելի ուշ, Սյուզի Բադոյանը նաև գրել է․ «Տեսանյութում խոշտանգվող տղամարդն իմ աղբյուրի փոխանցմամբ` ենթադրյալ հանցագործի հարազատ է Ստացվում է` անմեղ մարդուն խոշտանգել են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա Ես իհարկե կճշտեմ ինձ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը, բայց հայտնեցին, որ Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը ահա խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց Մնացածը թողնում եմ ՆԳՆ արձագանքին, քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին ու ասացին, որ պարզաբանում կտան»։ *** Անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,–գրել է խոսնակ Նարեկ Սարգսյանը։ |


