▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի կառավարություն, որն արդեն կպնում է եկեղեցուն, ես չեմ կարող այդ իշխանության հետ ապրել»․ Լևոն Հարությունյան

«Մարդիկ եկել են, ուզում են երկրին տեր կանգնել, բայց տեր կանգնելու ձևը չգիտեն ու երկիրը քանդելով՝ գնում են առաջ»,- հարցազրույցի ժամանակ ասել է դերասան Լևոն Հարությունյանը։ Խոսելով եկեղեցու դեմ արշավի մասին՝ նշել է․ «Մի կառավարություն, որն արդեն կպնում է եկեղեցուն, ու ամբողջ աշխարհի մոտ դարձել ենք ծիծաղի առարկա, ես չեմ կարող այդ իշխանության հետ ապրել»։

***

Օրագիր.News-ի եթերում անդրադառնալով հարցին՝ շատերը նշեցին, որ չպետք է իջնեիք Ալեն Սիմոնյանի մակարդակին՝ նրան այդկերպ պատասխանելով, դերասան Լևոն Հարությունյանն ասաց․ «Եթե ԱԺ նախագահն իջնում է մի մակարդակի ու ինձ, իր դիմացինին, որին լավ ճանաչում է, տարիքը հաշվի չառնելով, ասում է՝ «էշ-էշ», չէի կարող չանդրադառնալ։ Ես էդ օրը թույլ տվեցի հինգ րոպեով իջնել իր մակարդակին։ Կրկնում եմ՝ եթե ինքը էդ «էշ-էշ» բառը չասեր, չէի արձագանքի, բայց դա ինձ համար թեթև վիրավորական էր։ Հիմա իրենցից ամեն ինչ սպասում եմ ու թքած ունեմ՝ սրանից հետո ինչ են խոսելու»։ Նա նշեց, որ թույլ չի տա՝ իրենից տարիքով փոքր տղամարդն իրեն վիրավորի․ «Ինքը չունի տակտի զգացողություն»։

***

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ քանի որ սուր եք արձագանքել Ալեն Սիմոնյանին, իսկ վերջինս դատի տալու հետ սեր ունի, մտավախություն չունե՞ք, որ ձեր նկատմամբ ևս գործեր սկսեն, դերասան Լևոն Հարությունյանն ասել է․ «Մտավախություն չունեմ, արեց՝ արեց։ Էդ իրա որոշումն ա։ Ինչի՞ պիտի մտավախություն ունենամ։ Ես իրեն ո՛չ վիրավորել եմ, ո՛չ ցավեցրել՝ ի տարբերություն իրեն։ Ասել եմ՝ մի օր կգա, «էշ-էշ» բառի համար պատասխան կտաս»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին